Մամուլ

Բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։

Կիսվեք ձեր էջում