Շոու-բիզնեսՏեսանյութ

«Խաշ կա՞»․ Շառլ Ազնավուրի թոռնիկի տեսանյութը ջերմ արձագանքների է արժանացել

Շառլ Ազնավուրի հարսը՝ երգչուհի Քրիստինա Ազնավուրը, ինստագրամի իր էջում ջերմացնող տեսանյութ է հրապարակել։

Հոլովակում նրա և Նիկոլա Ազնավուրի որդին մայրիկին անսպասելի հարց է ուղղում։

«Խաշ կա՞»,- լուրջ դեմքով հարցնում է փոքրիկը, ինչին մայրիկը ժպիտով պատասխանում է. «Խաշ չկա, խաշը Երևանում է։ Ուրիշ ի՞նչ ես ուզում»։ Սակայն տղան համառորեն պնդում է՝ «Խաշ»։

Հումորային տեսանյութը լայն տարածում է գտել և ջերմ արձագանքների արժանացել ինստագրամի օգտատերերի կողմից։

Որոշ օգտատերեր նկատել են, որ Ազնավուրի թոռնիկը շատ նման է պապիկին, իսկ մյուսներն իրենց հիացմունքն են արտահայտել՝ գրելով. «Հայաստանը նրա սրտում է»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում