Հայտնի է «Ճրագ Հոլլ» ռեստորանում կրակոցների ու ծեծկռտուքի պատճառը
Ավան վարչական շրջանում «Ճրագ Հոլլ» ռեստորանում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները 5-ն են: ArmLur.am-ին հայտնի է դարձել միջադեպի պատճառ, ինչի հետեւանքով սկսվել է ծեծկռտուքը եւ հնչել են կրակոցները:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, միջադեպի թեման եղել է կողմերից մեկի աղջկա հարցը:
Քննչական կմոիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից Ֆիզիկական ներգործությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի ապօրինի շրջանառությունը)։ 5 անձ ձերբակալվել է։
shamshyan.com–ը հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Ճրագ Հոլլ» ռեստորանում. հնչել են կրակոցներ. քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մասնակիցներից մի քանիսին, դեպքի վայրում էլ՝ «Porsche Cayenne» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ Ոստիկանները դեպքի վայրից կարողացել են 4 հոգու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժին, որից հետո ոստիկանության Ավանի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ անձնական հարցերի շուրջ նշված ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ էլ օդաճնշիչ ատրճանակից կրակոց են արձակել։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նշված «կուպեն» տակնուվրա է եղել, որտեղ հայտնաբերել են քարեր, կոտրված շշեր ու վնասված գույք։
Իսկ ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում հայտնաբերել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր։ Կարճ ժամանակում քրեական ոստիկանները ավտոկայանատեղիում հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ էլ եղել է փայտե մահակ (դուբինկա):
Մանրամասները՝ տեսանյութում․


