Մալաթիայում փլուզման հետևանքով տարեց ամուսինները հիվանդանոցում են
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։
NEWS.am-ը հայտնում է, որ տուժածները երկուսն են՝ տարեց ամուսիններ։
Մեզ հետ զրույցում տուժածների հարևանները պատմել են, որ տունը, որտեղ բնակվում են ամուսինները, հին է։
Ենթադրվում է, որ դա էլ եղել է փլուզման պատճառը։
Այս պահին ամուսինները հիվանդանոցում են։
Տեսանյութը ստորև․


