Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել. կա 1 զոհ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով զոհ կա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այսօր՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։
Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մահացածի մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։


