Մամուլ

Տարիներ առաջ նա անձնական շահի ու կարիերային հաջողությունների ակնկալիքով մտավ ՀՀԿ. Դանիել Իոաննիսյան

Տարիներ առաջ նա անձնական շահի ու կարիերային հաջողությունների ակնկալիքով մտավ ՀՀԿ. Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծանոթացեք. Սա Հայկ Մամիջանյանն է։ Տարիներ առաջ նա անձնական շահի ու կարիերային հաջողությունների ակնկալիքով մտավ ՀՀԿ (դա առանձնապես չէր էլ թաքցնում)։

Այսօր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ կասկածում է, որ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորվում է Թուրքիայից ու Ադրբեջանից։

Ամբողջությամբ հասկանալով սեփական սկզբունքները ծախելու երևույթի նկատմամբ Մամիջանյանի ակնհայտ լոյալ վերավերմունքը` ուզում եմ մի բան հասկանալ։

Ինձ հետաքրքի, թե ըստ Մամիջանյանի, Բաց հասարակության հիմնադրամների գործունեության ստորև թվարկված ոլորտներից ո՞ր մասը կարող էր ֆինանսավորվել Թուրքիայից կամ Ադրբեջանից.

1. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու հայկական մշակութային կոթողների վերացման մասին զեկույցը,

2. Արտերկրում Ադրբեջանի հակամարդկային քայլերի մասին բարձրաձայնելը,

Հայկ Մամիջանյան

3. Հրետակոծությունների տակ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքագրում-փաստագրումը,

4. Հայկական գրադարանների թվայնացումը,

5. Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ֆինանսավորումը,

6. Մարդու իրավունքների համար պայքարը (այդ թվում` խոսքի ու հավաքների ազատության, որից այդքան լավ այժմ օգտվում է Մամիջանյանը),

7. Ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարը, տարբեր լրատվամիջոցների ֆինանսավորումը (այդ թվում` Երկիր մեդիայի),

8. Ընտրակեղծիքների դեմ պայքարը։

Հ.Գ. Ցանկին ավելացրեք ևս երկու գործողություն, որոնց համար ֆինանսավորումը, ըստ ՀՀԿ-ական երիտասարդի, կարող էր գալ թշնամի երկրներից.

9. Սերժ Սարգսյանի` Բադեն-Բադենային վոյաժների մասին լրագրողների հետաքննությունը,

10. Ընտրությունների (2017թ.) ժամանակ 114 տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցող հետաքննությունը»։

Կիսվել էջում