Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել
Hraparak-ը գրել է․ «ԱԺ դահլիճն այսօր վերածվել էր մենամարտի ռինգի:
ՔՊ-ական Տարոն Չախոյանը ստարտը տվեց, ՔՊ-ական պատգամավորները՝ կազմ պատրաստ մարտի նետվեցին: Ամենաակտիվ կռվողներից էր Չարենցավանից ընտրված պատգամավոր Նարեկ Բաբայանը, ով այս ամիսների ընթացքում գեթ 1 ելույթ չի ունեցել ԱԺ-ում եւ ոչ մեկը նրան չէր ճանաչում՝ մինչեւ կռիվը։
Նա իր հսկա մարմինն առած «կռվի ամենաթեժ կետում՝ մարտնչում էր»՝ բռունցքներով հարվածներ հասցնում «Ուժեղ Հայասատանի» պատգամավորներին:
Նարեկ Բաբայանը 2013 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2012-2017 թթ․ եղել է Ալափարս համայնքի ավագանու անդամ, 2015-2026 թթ․՝ «Նարեկ Բաբայան» ԱՁ-ի տնօրենը, իսկ 2017-2022 թթ․՝ Չարենցավան համայնքի ավագանու անդամ, 2022-2026 թթ․՝ Չարենցավանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել։
Մեզ չհաջողվեց պարզել, թե այս աժդահա, մարտական արվեստի մեթոդները կիրառող պատգամավորն ի՞նչ հիմքով է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:»


