Մամուլ

Սննդային թունավորում Արտաշատի մանկապարտեզներից մեկում. 14 երեխայի հիվանդանոց են տեղափոխել

Սննդային թունավորում Արտաշատի մանկապարտեզներից մեկում. 14 երեխայի հիվանդանոց են տեղափոխել

Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Մայիսի 18-ին` ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել»,– ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Կիսվել էջում