Լուսանկարից ժպտացող «պատերազմի զավակները» սարսափելի պայմաններում են հայտնվել
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում արված մեր հայրենակիցների բոլոր լուսանկարներն են գեղեցիկ ու տպավորիչ, բայց, կհամաձայնեք, առանձնահատուկներից մեկն է «Ժպիտներ Շուշիից» խորագրով հրապարակված երեք փոքրիկ տղաների հայտնի լուսանկարը։
Պատերազմների պատճառով մի քանի անգամ բնակության հասցեն փոխելուց հետո լուսանկարի հերոսներն այժմ Երևանում են ապրում։
Մեկ-մեկ էլ փորձում են ժպտալ՝ չնայած սոցիալական ծանր խնդիրներին, որոնք ստիպված է հաղթահարել Արսենի ու Արմենի բազմանդամ ընտանիքը։
Առանց գազի և տաք ջրի, ընդամենը 30 քառակուսի մետր մակերեսով բնակարանում է ապրում ընտանիքը։
Փոքրիկ տան համար նրանք ամսական 160 հազար դրամ վարձ են վճարում։ Ընտանիքն ունի ընդամենը մեկ մահճակալ, մեկ գրասեղան ու մեկ հույս։
Տեսանյութը ստորև․


