Շոու-բիզնեսՏեսանյութ

Բլոգեր Քրիստինայի հարսանիքն է. նա տեսանյութ է հրապարակել

Բլոգեր Քրիստինան իր հրապարակած տեսանյութում հայտնել է, որ հարսանիք է լինելու, և իրենք պատրաստվում են այդ կարևոր իրադարձությանը։

Նա նշել է, որ ցանկանում է այդ գեղեցիկ օրը կիսել հետևորդների հետ, որպեսզի բոլորը միասին ուրախանան իրենց ուրախությամբ։

Քրիստինան խոստովանել է, որ սկզբում վատ էր զգում, քանի որ հարսանիքն ավելի ուշ է կազմակերպվում, սակայն, ինչպես ինքն է նշում, ի սկզբանե իրենք էլ այդպես էին ցանկացել։

Նա նաև պատմել է, որ շատերն իրեն գրել են՝ նշելով, որ իրենք էլ են երեխաներ ունենալուց հետո պսակադրվել։

Քրիստինան օրինակ է բերել այն մարդկանց, որոնք ամուսնացել են՝ արդեն երկու բալիկ ունենալով։

Անդրադառնալով հարսանիքի կազմակերպչական աշխատանքներին՝ բլոգերը նշել է, որ ամեն ինչ ինքն է կազմակերպում, ինչպես իր մյուս առիթների դեպքում։

Նրա խոսքով՝ հարսանեկան զգեստի և ռեստորանի հարցերն արդեն քննարկված են։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում