«Սկզբում վախենում ես, հետո՝ ռիսկում»․ Նազիկ Ավդալյանը կտրուկ փոփոխության է դիմել
Նազիկ Ավդալյանը կտրուկ փոփոխության է դիմել՝ որոշելով փոխել սանրվածքը և կտրել մազերը բավականին կարճ։
Մարզուհին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է մազերը կտրելու ընթացքը։
Տեսանյութին կից Նազիկը կիսվել է իր մտքերով՝ նշելով, որ երբեմն պետք է հաղթահարել վախն ու համարձակվել՝ նոր արդյունք ստանալու համար։
«Կյանքն է այսպես՝ սկզբում վախենում ես 🫣, հետո ռիսկում🙂 և ստանում այն արդյունքը, որը չէիր էլ պատկերացնում🥰»,- գրել է նա։
Նազիկի նոր կերպարը նկատելի փոփոխություն է նրա արտաքինում, իսկ հրապարակմանը կից գրառմամբ նա կարծես ընդգծել է փոփոխություններից չվախենալու և նոր փորձերի գնալու կարևորությունը։
Տեսանյութը ստորև․


