ՄամուլՏեսանյութ

«Կապվել է կնոջս հետ… քեզ գտնելու եմ»․ Գևորգ Սուջյանի սկանդալային տեսանյութը

Գևորգ Սուջյանը, որը տարիներ շարունակ գտնվել է ադրբեջանական գերության մեջ, ուղիղ եթերում անդրադարձել է իր ձերբակալությունից հետո տեղի ունեցած մի դեպքի՝ կապված գումարի փոխանցման և այն վերադարձնելու պահանջի հետ։

Նրա խոսքով՝ Մոսկվայից Արթուր անունով մի տղամարդ իր ձերբակալությունից հետո՝ 2020 թվականին, երբ ինքն արդեն Ադրբեջանում էր, կապվել է կնոջ՝ Լիլիթի հետ և պահանջել վերադարձնել իր փոխանցած գումարը։

Արթուրը, ըստ Սուջյանի, հայտնել է, որ պատերազմի ընթացքում օգնություն տեղափոխելու նպատակով գումար է փոխանցել, սակայն օգնությունը չի հասցվել, ուստի պահանջում է գումարը վերադարձնել։

Սուջյանի խոսքով՝ խոսքը 100-200 հազար ռուբլու մասին է։ Նրա կինը՝ Լիլիթը, տղամարդուց փոխանցումը հաստատող չեկ է պահանջել, սակայն վերջինս պատասխանել է, որ չեկ չունի։

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Գևորգ Սուջյանն ասել է.

«Ես եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին։ Եթե դու տղա ես, կապվի՛ր իմ հետ։ Ամեն լծակ օգտագործելու եմ, որ քո համար լացացնեմ, որ դու պատասխան տաս, հա՛, էն ամենի համար, որ մեր ժողովուրդը պիտի իմանա։

Այսինքն՝ եթե նույնիսկ դու փոխանցած լինեիր էդ գումարը, ինձ թվում է, որ ստավկեն ավելի մեծ էր իմ արածը՝ պետության համար, ժողովրդի համար, քան էդ 100000 դրամը։ Որ դու դրա համար պիտի զանգեիր ու կնոջս հետ տենց խոսայիր ու ասեիր, որ ինձ հետաքրքիր չէ, որոշի, բան, իմ գումարը հետ տվեք»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում