«Երևան Ուելնեսում» երեխաների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ ի՞նչ է հայտնի
«Երևան Ուելնես» մարզաառողջարարական համալիրում քլորի արտահոսք է տեղի ունեցել։
Կենտրոնից հայտնել են, որ արտահոսքի քանակը նորմայից զգալիորեն ցածր է եղել, սակայն երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, ինչի պատճառով շտապօգնություն են կանչել։
Կենտրոնից նշել են, որ շտապօգնության կարիք, ըստ էության, չի եղել, և այս պահին որևէ վտանգ չկա։
Նշենք, որ րոպեներ առաջ կենտրոնը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր լողավազանը չի գործի։
Հիշեցնենք, որ «Երևան Ուելնես» մարզաառողջարարական համալիրը նախկին «Մուլտի Ուելնես» սպորտային համալիրն է, որը պատկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Ծառուկյանին կալանավորելուց հետո կենտրոնն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։


