Մամուլ

Դավթաշենում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի

Հոկտեմբերի 15-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը  23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները հայտնաբերել են կնոջ մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Արդյոք տեղի ունեցածը դժբախտ դեպք է․ թե ինքնասպանություն, պարզվում է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվեք ձեր էջում