Շոու-բիզնես

Սուպեր Սաքոն այցելել է Կոմիտասի թանգարան (Տեսանյութ)

Սուպեր Սաքոն այցելել է Կոմիտասի թանգարան (Տեսանյութ)

Ամերիկահայ հայտնի երգիչ Սուպեր Սաքոն, որի հայտարարությունը Կոմիտասի ու մուղամի մասին համացանցում բուռն դժգոհություն էր առաջացրել, ուրբաթ կեսօրի մոտ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։

Տեսախցիկը նաև ֆիքսել է թանկարժեք ավտոմեքենան, որով երգիչը ժամանել էր պանթեոն։

Այնուհետև երգիչը իր ինստագրամյան էջում լուսանկարներ է տեղադրել Կոմիտասի թանգարանից։

Կոմիտասի թանգարան

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփերը, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»: 

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում