«Նա ասաց Այո»․ նշանադրվել է Էլիզ Մելիքյանի նախկին սիրելին
Դեռ նախորդ տարի հանրությունն ակտիվորեն քննարկում էր բլոգեր Էլիզա Մելիքյանի և երգահան-երաժիշտ Հարութ Ասատրյանի բաժանման մասին լուրերը։
Էլիզան սկզբում նշել էր, որ ծանր փուլ է ապրում, իսկ ավելի ուշ հայտնել էր նոր սիրելի ունենալու մասին։
Այս շրջանում Էլիզա Մելիքյանը նախընտրում է անձնական կյանքի մանրամասներով չկիսվել, իսկ Հարութ Ասատրյանը երեկ իր ինստագրամյան էջում հայտնել է նշանադրության մասին։
Երգահանը հետևորդների հետ կիսվել է ուրախալի նորությամբ՝ հրապարակելով նշանադրության կադրերը և հայտնելով, որ իր ընտրյալն ասել է «Այո»։



