ՄամուլՏեսանյութ

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացել է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սակայն սահմանապահները նրան դա թույլ չեն տվել:

«Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ (Վերին Լարս) արգելված է, և ինձ վրա սահմանափակում դրեցին»,- ասել է նա:

«Այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ վիճակ է հայկական գյուղմթերք արտահոնղ բեռնատարների հետ կապված։

«Արմատ Մեդիա»-ի հետ համատեղ պրոեկտ է, որ ուղիղ եթերով պետք է ներկայացնեինքն մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, որ հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում անցնել սահմանը»,-մանրամասներ ներկայացրեց Կարապետյանը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում