Մամուլ

Կարապետյանի ոտքին ամրացված սարքը 2 ժամ անսարք է եղել. մարտկոցի լիցքավորումն են մոռացել իրականացնել

Սամվել Կարապետյանի ոտքին ամրացված սարքը երկու ժամ անսարք է եղել. Պարզվել է՝ մարտկոցի լիցքավորումն են մոռացել իրականացնել, գրում է «Փաստինֆո»-ն։

Այս մասին ասել է դատավոր Վահե Դոլմազյանը` Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով ընթացող դատական նիստը։

Այսօրվա նիստին ևս Կարապետյանին ուղեկցել են ոչ թե պրոբացիայի ծառայողները, այլ՝ ոստիկանության ծառայողները՝ կալանավորներին տեղափոխող ավտոմեքենայով։

Ընդ որում, ընտրատեղամաս Կարապետյանը քվեարկության գնացել է պրոբացիայի ծառայողների ուղեկցությամբ։

Կիսվեք ձեր էջում