Մամուլ

Շիրակի մարզում 20 տոննա համակցված կերով բարձված DAF բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր

Շիրակի մարզում 20 տոննա համակցված կերով բարձված DAF բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան:

daf bernatar

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սեթ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով:

Կիսվել էջում