ՄամուլՏեսանյութ

«Ա՛յ հոգնած, ի՞նչ ես եկել, ըտեղ նստել». Փարաքարում կրքերը չեն հանդարտվում (Տեսանյութ)

«Ա՛յ հոգնած, ի՞նչ ես եկել, ըտեղ նստել». Փարաքարում կրքերը չեն հանդարտվում (Տեսանյութ)

«Հլը հել, տես՝ ժողովուրդը դրսում ինչ ա անում, ո՞նց ես ղեկավարելու, գալստուկդ կապել, եկել նստել ես, ա՛յ հոգնած», «արան դու ես, հոգնածն էլ». Փարաքարի ավագանիում լարված իրավճակը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, 10 ձայնով ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:

paraqar yntrutyunner 2

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում