Մամուլ

«Անհետ չքվեք շուկայից»․ քաղաքացիները «Բաղրամյանի ալյուրում» միջատներ են  հայտնաբերել

Քաղաքացիները «Բաղրամյանի ալյուրում» միջատներ են հայտնաբերել և ահազանգել այդ մասին «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում։

Մեկ այլ քաղաքացի ևս գրառում է կատարել՝ նշելով, որ ալյուրը գնել է նախորդ օրը, և սա առաջին դեպքը չէ։

«ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱԼՅՈՒՐ․․․ երեկ եմ գնել․․․ Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ․․․

Վերանայեք ձեր ապրանքը կամ անհետ չքվեք շուկայից։

Ի գիտություն ձեզ․․․ դուք մարդկանց կյանքի և առողջության հետ գործ ունեք, սա ինչ բան է․․․ Դադարեցրեք ձեր գործունեությունը որպես սնունդ արտադրող և իրացնող»,– գրել է քաղաքացին։

Նշենք, որ «Բաղրամյանի ալյուրի» վերաբերյալ նմանատիպ ահազանգեր նախկինում ևս եղել են։

Այս պահին նոր ահազանգերի կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արձագանքի կամ ալյուրի վերջին խմբաքանակի լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ հաստատված տեղեկություն չունենք։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում