Աշխարհ

Մոսկվայում զոհերի թիվը հասել է 40-ի

Մոսկվայում զոհերի թիվը հասել է 40-ի

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել Մոսկվայի «Крокус Сити Холл»-ում գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։

Ռուսական լրատվամիջոցների փոխացմամբ շենք է մտել ռուսական արագ արձագանքման СОБР և ОМОН հատուկ ջոկատները։

Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։ ФСБ-ն հայտնում է 40 զոհի և ավելի քան 130 վիրավորի մասին։

Կրակոցներից հետո պայթյուն է որոտացել։ Մեկուկես ժամ անց Interfax-ը, վկայակոչելով օպերատիվ ծառայություններին, հաղորդում է, որ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։ Մասամբ փլուզվել է շենքի տանիքը։

Սրանից հետո գործակալությունը հայտնել է, որ մոտ 100 մարդ հեռացվել է շենքի նկուղից։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում շենքի տանիքից մարդկանց դուրս բերելու ուղղությամբ։

Կիսվել էջում