Աշխարհ

«Крокус Сити Холл»-ը պատկանում է Ալիևի նախկին փեսայի հորը. նա դեպքի վայրում է

«Крокус Сити Холл»-ը պատկանում է Ալիևի նախկին փեսայի հորը. նա դեպքի վայրում է

«Крокус Сити Холл»-ի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, Crocus International-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը։

Էմին Ագալարովն ու Լեյլա Ալիեւան ամուսնացած են եղել 9 տարի։ Ադրբեջանի նախագահի դուստրը 2006 թվականին ամուսնացել է հաջողակ գործարարի և երգչի հետ և ունեցել երկու որդի՝ Ալիին և Միքայիլին։

Այժմ Էմին Ագալարովը գտնվում է դեպքի վայրում։

Նշենք, որ Մոսկվայում զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորները ավելի քան 130-ն է։

Կիսվել էջում