Մամուլ

Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործը կվերաբացվի

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ  Մարինա Օհանջանյանը:

«Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է»,- ասաց Մարինա Օհանջանյանը:

Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը»։

Կիսվել էջում