ԺամանցՇոու-բիզնես

Սյուզի Մելիքյանը հիմնել է իր նոր բիզնեսը (Լուսանկարներ)

Երգչուհի Սյուզի Մելիքյանը, որը տարիներ առաջ սկսեց զբաղվել դիմահարդարմամբ և աշխատում էր հարսանյաց սրահում, հիմնել է իր սրահը։ Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզին պատմել է ինչպես իր բիզնեսի, այնպես էլ նորաձևության ոլորտում գործունեություն ծավալելու և երգչուհու կարիերայի մասին։

Սյուզի Մելիքյան

«Վաղուց էի ծրագրում դիմահարդարման իմ սրահը բացել։ Ի վերջո, իրականացրի ցանկությունս,– ասաց երգչուհին, որի համար բիզնեսի կառավարումը նոր ոլորտ է։

–Սա նոր հարթակ է, որին լիարժեք տիրապետելու համար ես սովորում եմ իմ փորձառու ընկերներից։ Տեսակով այնպիսին եմ, որ երբեք չեմ դադարում սովորել։ Իհարկե, բարդություններ կլինեն, բայց ես դրանցից չեմ վախենում։ Դեռևս շատ լուրջ բարդություն չեմ ունեցել, առավել ևս, սա կանացի բիզնես է, կառավարումը շատ դժվար չէ»։

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե սեփական բիզնեսը որքանով է շահավետ իր համար։ Սյուզին նկատեց, որ թեև սա բիզնես է, ինքն ընկալում է որպես սիրելի գործ։

syuzi meliqyan 3

«Եթե շահավետությանը նայես, ոչինչ չես հիմնի։ Ֆինանսական կողմը կա, ու մենք ամեն ինչ անում ենք, որ աճի։ Որևէ բան չի կարող հենց սկզբից մեծ ֆինանս բերել։ Կարևորն այն է, որ սիրես աշխատանքդ։ Այդ դեպքում այն սկսում է աճել։ Եթե ես ներկայացում եմ պրոդուկտ, այնպիսի աշխատանք եմ անում, որը կունենա արդյունք։ Ունեցածս եկամուտը ներդնում եմ իմ գործի մեջ,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ֆինանսական  կայունությանը, նկատեց, որ երգարվեստով էլ է գումար աշխատում,- Ես ինքնուրույն գումար աշխատել սկսել եմ դեռևս 16 տարեկանից, որովհետև երգարվեստով միշտ կարողացել եմ գումար վաստակել»։

Սյուզի Մելիքյան

Սյուզին նկատեց, որ հիմա շատերն են դիմահարդարմամբ զբաղվում։ Հայտնի գործընկերներից շատերն էլ սկսել են աշխատել որպես դիմահարդար։ Նրա խոսքով` հայտնի գործընկերների հետ չի մրցակցում, իսկ, առհասարակ, մրցակցությունից չի վախենում.

«Հայերի մոտ ընդունված է. բոլորը սկսում են զբաղվել այն գործով, որը լավ է լինում։ Հիմա շատ-շատ են դիմահարդարները, բայց դա մեզ չի վախեցնում, որովհետև ես երկար քասթինգ եմ արել լավ մասնագետների հետ աշխատելու համար»։

Syuzi Meliqyan

Սյուզին նշեց, որ նորաձևության մեծ գործունեությունն այս պահին փոքր–ինչ պասիվ է, բայց այդ մասին չի մոռացել։ Նա շարունակում է թողարկել շապիկների իր գիծը, նոր մտքեր էլ ունի, բայց չգիտի, թե երբ կներկայացնի հանրությանը.

«Հագուստի հետ կապված շատ հետաքրքիր մտքեր ունեմ, ուղղակի բոլորը միասին անել չեմ կարող։ Գիտեմ, թե հաջորդիվ հագուստի ինչ գիծ եմ ներկայացնելու, բայց նախապես խոսել չեմ սիրում»,- ասաց նա։

Որպես դիզայներ` մասնագիտական կրթություն ստանալու և ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու մասին Սյուզին առայժմ չի մտածում։

Աղբյուր՝ Tert.am Life


Կիսվել նյութով