Մամուլ

ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի դիմումին

ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի դիմումին

ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանի բախումների և ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանից ստացված դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ՝ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ:

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ.  նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

hapk erkrner

Բարձր ենք գնահատում ս.թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 9:00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում ՌԴ միջնորդական ջանքերը:

Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը Միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները:

Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել նյութով