Մամուլ

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները: Այս մասին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։

hay geriner

Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝

Հարությունյան Էդիկ,
Մաթևոսյան Սեյրան,
Կարեն Վարդանյան,
Արմեն Նազրամադյան
Աշոտ Վարոսյան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը վայրեջք կատարեց Էրեբունի օդանավակայանում: Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադարձան 5 գերիներ։

Կիսվել էջում