ՄամուլՏեսանյութ

5 հայ գերիներ այսօր վերադարձան հայրենիք (Տեսանյութ)

5 հայ գերիներ այսօր վերադարձան հայրենիք (Տեսանյութ)

Քիչ առաջ ռուս խաղաղապահերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը վայրեջք կատարեց Էրեբունի օդանավակայանում: Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադարձան 5 գերիներ։

Նշենք նաև, որ այսօր գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

Հավելենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են՝ նրանց առողջական վիճակը լավ է։

muradov inqnatir

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անուն-ազգանունները շուտով կհրապարակվեն։

«Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»,– ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով