Մամուլ

Հայաստանից ժամանած առաջին թռիչքի ուղևորներին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով

Հայաստանից ժամանած առաջին թռիչքի ուղևորներին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով

Թուրքական առաջատար բոլոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են FlyOne Արմենիա ընկերության կողմից իրականացված Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։ Հայաստանից ժամանած առաջին թռիչքի ուղևորներին օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով։

Չվերթով Ստամբուլ է մեկնել նաև FlyOne Արմենիա ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

flyone armenia

Նշենք, որ տևական դադարից հետո երեկ «Զվարթնոցի» օդանավակայանից ժամը 18:00-ին մեկնարկեց Երևան-Ստամբուլ առաջին կանոնավոր չվերթը, որը իրականացնում է հայկական բյուջետային «Fly One Armenia» ավիաընկերությունը:

Այն պատկանում է գործարար, իսկ այժմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Առաջին չվերթով Երևանից Ստամբուլ մեկնեցին 65 քաղաքացիներ, իսկ այնտեղից Երևան կվերադառցան շուրջ 30 ուղևոր։ Ստամբուլ-Երևան չվերթներ կատարելու է նաև թուրքական «Pegasus Airlines»-ը:

Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում «Pegasus Airlines»-ը կատարելու է 2 չվերթ, իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ: «Fly One Armenia» այսօրվանից կատարելու է շաբաթական 2 չվերթ, իսկ ապրիլից` շաբաթական 3 չվերթ:

Երեւան-Ստամբուլ թռիչքի ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից», քանի որ Ստամբուլի ուղղությունը նախորդ 1 տարում չի շահագործվել: «Օդի տուրքից» կազատվեն թե՛ հայկական, թե՛ թուրքական ավիաընկերությունների ուղեւորները:

Կիսվել էջում