Մամուլ

Հայկական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլում

Հայկական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլում

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է Երևանի և Ստամբուլի օդային հաղորդակցությունը։

Հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 64 ուղևոր, ժամանել է Ստամբուլի օդանավակայան տեղական ժամանակով 19:40-ին, գրում է Anadolu-ն։

fly one armenia

Ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք տեղական ժամանակով ժամը 18:00-ին։

Իր հերթին «Pegasus Airlines» ավիաընկերության ինքնաթիռը Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից Երևան կթռչի ժամը 23.30-ին։

Նշենք, որ սկզբնական շրջանում նախատեսված է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել երկուշաբթի և ուրբաթ օրերին: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Կիսվել էջում