Մամուլ

«Չոլերի» մեջ, սոված-ծարավ անցկացրել է ցրտին․ Կապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն է

«Չոլերի» մեջ, սոված-ծարավ անցկացրել է ցրտին․ Կապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն է

Այս մասին Tert.am-ին հայտնեց զինվորի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։ Նա նշեց, որ թոռն այս ընթացքում Կապանին հարակից գյուղերում է անցկացրել։

«Մոտեցել է մարդկանց, հեռախոս խնդրել, զանգել է ինձ, տաքսի է նստել, եկել տուն, դիմավորել ենք։ Տեղեկացրել ենք, որ արդեն տանն է»,-ասաց նա՝ նշելով, որ վաղը Վլե Ֆերոյանը կներկայանա Ռազմական ոստիկանություն։

Ռոզա Ֆերոյանը նշեց, որ կարևոր պայման են դրել՝ զինվորը չպետք է վերադառնա Կապանի նույն զորամաս, հակառակ դեպքում կարող են նորից տանջել նրան։

Նորակոչիկին

«Ինքը խնդիր չի տեսնում, անպայման հետ է գնալու ծառայության, կարևորը՝ այլ զորամաս լինի, խոստացել են, որ այդ զորամաս չեն տանի»,-ասաց Ռոզա ֆերոյանը։

Անդրադառնալով առողջական վիճակին՝ զինվորի տատիկը նշեց, որ նա ոտքերի վնասվածքներ ունի։ «Տրամադրությունն էլ ոնց պետք է լինի՝ «չոլերի» մեջ, սոված-ծարավ, ցրտին»,-ասաց նա։

Կիսվել էջում