ՄամուլՏեսանյութ

Ծառուկյանների ընտանիքը դրեց Քրիստոսի արձանի հիմքը (Տեսանյութ)

Ծառուկյանների ընտանիքը դրեց Քրիստոսի արձանի հիմքը (Տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի հետ Հատիս լեռան գագաթին կատարած հանդիսավոր շրջայցի ժամանակ այսօր Քրիստոսի արձանի հիմաքը դրեց:

Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել.

Երեք տարի հետո այստեղ վեր է հառնելու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը:

hatis ler

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ իր պատվիրակության հետ միասին։ Նրան ուղեկցում են եվրոպական մի շարք հայտնի լրատվամիջոցներ։

Կոտայքի մարզում գտնվող Հատիս սարի վրա եվրոպական և հայաստանյան լրագրողների ներկայությամբ տեղի է ունենում Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննում, այսինքն՝ հստակ նշվելու է, թե որտեղ է իրականացվելու շինարարությունը իր ենթակառուցվածքներով։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում