ՄամուլՏեսանյութ

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Քերոբյան

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

«Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը  իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի։

Ամեն տարի այդ ծավալը մեծանալու է։ Մենք զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք պատշաճ, բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել։

hatis

Այս տարվա բյուջեն ավելի մեծ է, հաջորդ տարվա համար էլ նախատեսել ենք մոտ 9 մլրդ դրամ ներդրումներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար։ Միայն կառավարությունը չէ, որ ներդրումներ պետք է անի զբոսաշրջության զարգացման համար, այս նախագիծն էլ լավ օրինակ է, թե ինչ խոշոր մասշտաբի ներդրում է կատարվում Հայաստանում, շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար։

Կարծում ենք, որ մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի, ճշգրիտ հոսքի մասին խոսել չենք կարող, դա անշնորհակալ գործ կլինի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որ մեր ենթակառուցվածքները հասնեն այն մակարդակին, որ կարողանանք պատշաճ կերպով նոր զբոսաշրջային հոսք ապահովել»,– ընդգծեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով