Մամուլ

Հատիս լեռան վրա կտեղադրվի Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանը

Հատիս լեռան վրա կտեղադրվի Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանը

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը կառավարության արձագանքը դրական է:

«Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, ու կառավարության մարմինները պիտի քննարկեն։

Մեր նախնական կարծիքը դրական է, քանի որ մենք կարծում ենք, որ էականորեն զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի, ու համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

qristos ardzan eskiz

Նշենք, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արմեն Սամվելյանը:

Հիշեցնենք, որ արձանը ունենալու է 33 մ բարձրություն։

Կիսվել էջում