Մամուլ

Խոշոր հրդեհ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում. զինծառայողներն ու հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի դեմ

Խոշոր հրդեհ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում. զինծառայողներն ու հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի դեմ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 17:00-ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել և ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ռազմաբազա են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական  ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Թե որ հատվածում և ինչ է կրակի մատնվել՝ պարզվում է: Այս պահին ռազմաբազայի զինծառայողներն ու հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:

razmabaza hrdeh

Ռազմաբազայից դուրս ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի պարեկները:

Գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով պարեկները որոշ հատվածներ սահմանազատել են, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն:

Կիսվել նյութով