Ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել․ կա 4 զոհ
Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանի Սամանյոյ բնակավայրում դեռևս չպարզված հանգամանքներում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ ու հրշեջներ։ Այդ մասին հայտնում է Region Monitor-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարի ենթարկված S-70 տիպի ուղղաթիռում վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող։
Ուղղաթիռի վթարի առնչությամբ Մալաթիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Դեպքի առնչությամբ նշանակվել են գլխավոր դատախազի մեկ տեղակալ և երկու դատախազ։


