ՄամուլՏեսանյութ

Ես իմ երեխայի մասունքների առաջ երդվել եմ. զոհվածի ծնող (Տեսանյութ)

Ես իմ երեխայի մասունքների առաջ երդվել եմ. զոհվածի ծնող (Տեսանյութ)

Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը:

«Որպես վկա ոչ մի անգամ չեմ հարցաքննվել, դիմել եմ ամեն տեղ, տվել եմ ցուցմունք, որ մեր երեխաները հենց Աբովյանի դիահերձարանում են եղել: Նույնականացված դիերից մեկը իմ որդունն է եղել, անարգել են որդուս դին:

Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, դա  կրկին անարգանք էր մեր նկատմամաբ, որ բացված գործը կարճվեց: Իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, իմ ցավը շատ ուժգին էր ու դաժան:

zinvor

Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում, ես ցանկացախծ վիճակում ցանկանում էի գտնել որդուս, որ հուղարկավորեի, իր հանգստությունը գտներ:

Վաղը՝ հուլիսի 13-ին տղաս պետք է բանակից գար, իսկ ես կանգնած եմ դատարանի առջև: Այն փաստը, որ ես պետք է դիմավորեի իմ երեխային ուրախությամբ, այսօր այստեղ եմ. Ինչիս է պետք Նիկոլ Փաշինյանի ներողությունը: Եթե իշխանությունն ի վիճակի չէր դիմակայելու պատերազմին, ինչի տարավ «հանուն ոչնչի» երեխեքին զոհեց»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով