Մամուլ

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Զովունիում․ բախվել են Nissan-ն ու Renault-ն․ կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Զովունիում․ բախվել են Nissan-ն ու Renault-ն․ կա 6 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց, բախվել են Renault և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասն էլ՝ Եղվարդի ԲԿ-ներ։ Բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, ու քաղաքացիները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

zovuni avtovtar

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, ավագ տեսուչ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։

avtovtar zovuni

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Եղվարդի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել նյութով