ՄամուլՏեսանյութ

Բողոքի ակցիա «Փեթակ»-ի դիմաց. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը (Տեսանյութ)

Բողոքի ակցիա «Փեթակ»-ի դիմաց. առևտրականները պահանջում են բացել առևտրի կենտրոնը (Տեսանյութ)

«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի հարակից տարածքում։

Նրանք պահանջում են բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։

«Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարակից «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սակայն տնտեսվարողները պնդում են, որ որեւէ վտանգ իրենց չի սպառնում։

petak boxoqi akcia

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով