Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Շենավանի խաչմերուկում բախվել են Mercedes-ը, բեռնատար «Գազել»-ը ու 2 «Կամազ»

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Շենավանի խաչմերուկում բախվել են Mercedes-ը, բեռնատար «Գազել»-ը ու 2 «Կամազ»

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և անձնակազմի գծով բաժնի պետի տեղակալ Էդգար Խաչատրյանի գլխավորությամբ։

Ապարանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել նյութով