Մամուլ

«Ես որևէ անհատի հետ անձնական խնդիր չունեմ, մանավանդ Փաշինյանի հետ»․ Վիտալի Բալասանյան

«Արցախում ու Հայաստանում շշուկներ են գնում եւ ասում են՝ բա որ Վիտալի Բալասանյանն ընտրվի Արցախի նախագահ, ինքը կոշտ դիրքորոշում ունի ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որևէ անհատի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին, ես երեւույթներին եմ գնահատական տալիս: Մի քանի օր առաջ հարցազրույցներ եմ տվել եւ դա շարունակելի է լինելու:

Իմ գնահատականը հետեւյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե Հայաստանի, Արցախի տարածքում»,-հայտարարեց Բալասանյանը:

Կիսվել նյութով