Ազատ խոսք

Եթե փողը չտան, ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրգործ կհարուցի Սերժ Թանկյանի եւ Ալեքսիս Օհանյանի վրա. Արթուր Ղազինյան

Եթե փողը չտան, ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրգործ կհարուցի Սերժ Թանկյանի եւ Ալեքսիս Օհանյանի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում նետած մարտահրավերներին:

«Վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից ինձ առավելապես հետաքրքրում է Փաշինյանի 25$-ոց մարտահրավերների իրագործման ընթացքը:

Ո՞նց են հետևելու ու ապահովելու այդ խոստումների իրագործման ընթացքը, կամ չվճարելու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել:

Ենթադրում եմ, որ շուտով վարչապետի վերահսկողության ծառայությունը վերանվանվելու է վարչապետի նետած և ընդունված մարտահրավերների իրագործման նկատմամբ վերահսկողության ծառայություն:

Այսինքն, նրանք պետք է մշտադիտարկում անեն ֆեյսբուքում, նույնականացնեն մարտահրավեր ընդունած անձանց, կազմեն անվանացանկ և իրենց թիմում բանկային կոլեկտորության մեծ փորձ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքեն խոստացված գումարները:

Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի վրա և բոլորը հանգիստ կնստեն իրան տեղը:

Լրիվ խոսքի ազատությունա, ով ինչ ուզում խոսումա հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներինա հրավիրում խոսելու:

Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր»:

Կիսվել էջում