Մամուլ

Բերման է ենթարկվել կնոջը փողոցում ծեծի ենթարկած տղամարդը

Բերման է ենթարկվել կնոջը փողոցում ծեծի ենթարկած տղամարդը

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տղամարդը փողոցում ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ: Bavnews.am-ին ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

knoj cecel

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ տղամարդը փողոցում ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։ Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել էջում