Ազատ խոսք

«Առավոտյան 11։00-ին՝ Հանրապետության հրապարակ». Գեղամ Մանուկյան

«Առավոտյան 11։00-ին՝ Հանրապետության հրապարակ». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«ԱՌԱՎՈՏՅԱՆ 11։00-ին։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ։

ԴԻՄԱԴՐՈՒ՞Մ ենք։ ԵԿԵՔ դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։

Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին, կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։

goris kapan chanaparh

Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությո՞ւնը։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»։

Կիսվել էջում