Մամուլ

Ալեն Սիմոնյանի եղբորը հանել են գործից՝ «Եվրոասֆալտ» ընկերությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով

Ալեն Սիմոնյանի եղբորը հանել են գործից՝ «Եվրոասֆալտ» ընկերությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով

Aravot.am-ը գրում է․ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտը» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր:

Մինչդեռ մեր ունեցած տեղեկություններով՝ լրատվամիջոցների շարունակական ուշադրության եւ հրապարակումների պատճառով «Եվրոասֆալտի» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Կառլեն Սիմոնյանին:

evroasfalt

Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

evroasfalt 2
Կիսվել էջում