ՄամուլՏեսանյութ

Ինչ են պատմում ադրբեջանցուն վնասազերծած տղաները (Տեսանյութ)

Ինչ են պատմում ադրբեջանցուն վնասազերծած տղաները (Տեսանյութ)

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: News.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդներից Գոռ Օհանջանյանը, ով մանրամասներ է պատմել դեպքից:

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է:

Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Գրպանները ստուգեցինք տեսնենք ինչ կա մոտը։

Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային,  մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»,- պատմեց Գոռը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում