Մամուլ

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով աշխատակցի

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով աշխատակցի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում տղամարդու դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջրի» նշված պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։

veolia jur pahest 2

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։ Տ

եղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։

Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։

Կիսվել էջում