Ազատ խոսքՄամուլ

Գիշերն այրված զինվորական կացարանը (ֆոտո)

Գիշերն այրված զինվորական կացարանը (ֆոտո)

Լրագրող Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիշերն այրված զինվորական կացարանը այս տեսքն է ունեցել։

Պետական բյուջեից` իմ, քո, սարսափելի միջադեպից զոհված 15 զինվորների ծնողների վճարած հարկերից կառավարությունը վերջին մի քանի ամիսներին հետեւյալ ծախսերն է արել։ Այստեղ ներառված չեն պետական ապարատի աշխատավարձերի բարձրացմանն ու պարգեւավճարներին ուղղված ծախսերը…

azat zoramas

Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։

4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։

Աղբյուրը՝ Հրապարակ օրաթերթ, 06.12.2022

Երեւանի ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։

Աղբյուրը՝ Սպուտիկ Արմենիա, 02․12․2022

Մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի նորոգման համար։ Եւս 17,5 մլն դրամ ՝ կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար։

Աղբյուրը՝ Հրապարակ օրաթերթ, 09․12․2022

Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ։ 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար։

Աղբյուրը՝ Ժողովուրդ օրաթերթ, 09․11․22

Վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։ Աղբյուրը՝ Հրապարակ օրաթերթ, 04․11․2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում բյուջեից կծախսվի շուրջ 5 մլրդ դրամ։

Աղբյուրը՝ Yerevan.Today, 03․11․ 2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց ավտոմեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Աղբյուրը՝ 24 news , 04.07. 2022

Նիկոլ Փաշինյանի ավտոպարկում երկու նոր մեքենա է հայտնվել ։ Մոտ 4 ամիս առաջ է ՊՊԾ-ն ավտոսրահից ձեռք բերե Toyota Hiace միկրոավտոբուսը, արժեքը՝ մոտ 20 մլն կամ 40 հազար դոլար։

Անձամբ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար մի նոր զրահապատ մեքենա են ձեռք բերել՝ Lexus LX570 մակնիշի շքեղ ամենագնաց, որն անցյալ տարի է գնվել՝ բյուջեի հաշվին։ 2021 թ․ արտադրության է, գնվել է երեւանյան ավտոսրահից, արժեքը՝ մոտ 110 հազար դոլար, սակայն գնելուց հետո էլ ուղարկվել է Մոսկվա՝ զրահապատման։ Արդյունքում վարչապետին սպասարկող նոր մեքենան արժեցել է մոտ 200 հազար դոլար կամ մի փոքր ավելի։

Աղբյուրը՝ Հրապարակ օրաթերթ, 11. 06. 2022

Հ. Գ. Լուսանկարը զոհված զինծառայող Արմեն Մանուկյանի էջից է։ Նա 28 օրից պետք է զորացրվեր։ Խաղաղություն նրանց հոգիներին։ Ուժ ու համբերություն տղաների հարազատներին։

Սա եք դուք, սա է ձեր ղեկավարած պետության դեմքը․․․»:

Կիսվել նյութով