Մամուլ

Varks.am-ը հրաժարվում է ընդառաջել քաղաքացիներին

Varks.am-ը հրաժարվում է ընդառաջել քաղաքացիներին

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես արդեն հայտնի է, երեկվանից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հատկապես այս իրավիճակում քաղաքացիներին հետաքրքրում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը։

Արդեն մի քանի բանկեր հայտարարել են որոշ ժամանակով վարկերի մարման հետաձգման, տույժ-տուգանքներ չսահմանելոը մասին։

Այլ մեխանիզմով են աշխատում, կարծես թե վարկային կազմակերպությունները։ Մեզ դիմաց քաղաքացիներից մեկն ասաց, որ մշտապես պարտաճանաչ կերպով վճարումները կատարել է, սակայն այսօր մոտեցել է դիմում գրելու՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ասել են, թե դա իրենց վրա չի ազդում։

Կիսվել նյութով