Մարգարիտա Սիմոնյանը թշնամանք է սերմանում մեր ժողովուրդների մեջ․ Պետրոս Ղազարյան
Մարգարիտա Սիմոնյանը թշնամանք է սերմանում մեր ժողովուրդների մեջ․ Պետրոս Ղազարյան
Հաղորդավար, քաղաքական գործիչ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Մարգարիտա Սիմոնյանը, վստահ եմ սիրում է Ռուսաստանը։ Համոզված եմ, որ նա կցանկանար տեսնել Հայաստանի Ռուսաստան ջերմ հարաբերություններ։
Բայց այստեղ մակարդակի հարց կա։
Չի կարող որևէ մեծ ու հզոր պետություն միայն ուժով իր ծիրում պահել որևէ փոքր պետության։ Վերցնենք ԵԱՏՄ ն։ Հակաշուկայական, ես կասեի ռասիստական մեթոդներով մեր արտահանվող ապրանքը փորձեցին դուրս թողնել շուկայից։
Չի բացառվում վաղը մեկ ուրիշ սրացման դեպքում նույն խտրականությունը այլ ապրանքներին կիրառվի։ Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները արագ և էֆեկտիվ կարգավորեն խնդիրը, մենք կհասկանանք, որ ԵԱՏՄ կանոնները կան և գործում են։ Հետևաբար այս միությունը հեռանկար ունի։ Իհարկե սա դրվագ է։ Բայց ինչից է ձևավորվում կարծիքը և համոզմունքը, եթե ոչ նման լոկալ դեպքերից։
Ռուսաստանի, ԵԱՏՄ ի և հայ ռուսական հարաբերություններով ցանկացած մտահոգ և ազդեցություն ունեցող մեկը պետք է իր ներուժը ծախսեր խնդիրը լուծելու վրա։Հայերը և ադրբեջանցիները կարող են շատ բան իրար դեմ անել։ Բայց ԵԱՏՄ տարածքում պետք է գործեն վերջինիս կանոնները, ոչ թե կոնյուկտուրան։ Կամ Մարգարիտա Սիմոնյանը ասած գործոնները։
Եթե մենք Ռուսաստանի ցուցակով մարդկանց ազատենք և ձերբակալենք։ Մարգարիտա Սիմոնյանին էլ դնենք մեր գլխին։ ԵԱՏՄ ն կգործի՞, մեր ապրանքները չեն՞ արգելափակվի։ Ու դրանից հետո որևէ մեկը այս կառույցը հեռանկարային կհամարի՞։
Մարգարիտա Սիմոնյանի կոնցեպտը շատ պարզ է։ Մեր ասածը չանեք`գլուխներդ կջարդենք։ Ռուսաստանի մասին նման պատկերացումներով մեկը ամենահակառուսնա։ Նրա նմաններն են Ռուսաստանին խնդրահարույց դարձրել իր գրեթե բոլոր հարևանների հետ։ Մարգարիտա Սիմոնյանը թշնամանք է սերմանում մեր ժողովուրդների մեջ` իր գավառական մեծապետական մտածողության իներցիայով։
Կարծում եմ. մենք այնքան փայլուն զավակներ ենք տվել Ռուսաստանին, որ մեկ անհաջողությունը ռուսները մեզ կներեն»։